Մադրիդի «Ռեալ»-ի գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը շնորհակալություն է հայտնել թիմի նախկին գլխավոր մարզչին` Կարլո Անչելոտիին, ով ներկայումս գլխավորում է Մյունխենի «Բավարիա»-ն:
Աշխարհի 1998 թվականի չեմպիոնը նշել է, որ մարզչական ասպարեզում իր հաջողություններով պարտական է իտալացի մասնագետին, ում օգնականն է եղել «արքայական ակումբ»-ում:
«Անչելոտիի գործունեությունը հիացմունք է առաջացնում: Շատ բան եմ սովորել նրանից: Կարլոյի օրոք «Ռեալ»-ը մեծ փոփոխությունների է ենթարկվել: Հարգանքով եմ վերաբերում և ողջունում եմ նրան»,- Marca-ն մեջբերում է Զիդանի խոսքերը:









































