2013թ հուլիսի 5-ի վաղ առավոտվանից Թեղուտ և Շնող գյուղի բնակիչները փակել էին դեպի հանքավայր տանող ճանապարհը՝ թույլ չտալով հանքի աշխատողներն այնտեղ հասնել։
Համահայկական Բնապահպանական Ճակատից հայտնում են, որ բնակիչները բողոքում էին դեպի մատուռ տանող ճանապարհին օրեր առաջ տեղադրված դարպասների և հսկվող անցակետի դեմ՝ պահանջելով հանել դեպի մատուռ տանող դարպասները և իրենց ելքն ու մուտքը չխոչնդոտել այդ տարածքում, դադարեցնել ծառահատումը, բացել ճանապարհը դեպի գերեզմանատուն, փոշու դեմն առնել, որը խեղդում է օդը անընդհատ երդևեկող, բազմաթիվ բեռնատար և այլ աշխատանքային մեքենաների պատճառով:











































