Իտալիայի ազգային հավաքականի դարպասապահ Ջանլուիջի Բուֆոնը իր կարծիքն է հայտնել վերջերս կայացած Կոնֆեդերացիաների Գավաթի խաղարկության մասին:
«Մենք բազմաթիվ մանրուքներ նկատեցինք, որոնց շտկումը կօգնի մեզ ավելի լավ նախապատրաստվել առաջիկա Մունդիալին: Ծանոթացանք թե՛ եղանակային պայմաններին, թե՛ մեր մրցակիցներին:
Կարծում եմ՝ հիանալի էր, որ մասնակցեցինք Կոնֆեդերացիաների գավաթի խաղարկությանը: Այս մրցաշարը աշխարհի առաջնության գլխավոր փորձն էր: Այժմ մենք փոքրիկ առավելություն ունենք այլ մրցակիցների նկատմամբ»,- հայտարարել է Բուֆոնը FIFA.com-ին տված հարցազրույցում:








































