Wednesday, 01 07 2026
Պանրի արտադրամասի արտադրական գործունեությունը կասեցվել է
ՀՀ դեսպանն ու Լիբանանի աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարը քննարկել են ոլորտային հետաքրքրություն ներկայացնող հարցեր
Հայաստանի և Կորեայի ՇՄ նախարարները քննարկել են համագործակցության ընդլայնման հնարավորությունները
Արևելագիտության ինստիտուտի և Մանկավարժական համալսարանի միջև կնքվել է համագործակցության հուշագիր
Հորդոր վարորդներին․ ամռանը ավտոմեքենայում չթողնեք վտանգավոր իրեր
Հառիճավանք վանական համալիրի եկեղեցու որմնանկարները վերականգնվում են․ ԿԳՄՍՆ
Ամենաշոգ օրը կլինի հուլիսի 3-ը, այնուհետև տեղումներ են սպասվում. Սուրենյան
Վրաստանի ՆԳ նախարարն այցելել է ՆԳՆ 112 Օպերատիվ կառավարման կենտրոն
Հուշանվեր՝ նվիրված ՀՀ գլխավոր դատախազության վարչական շենքի 90-ամյակին. պատմություն, ճարտարապետություն, ժառանգություն
ՊՆ-ում նոր նշանակումներ են կատարվել
23:25
Եվրամիությունը մտադիր է մինչև 200 միլիոն եվրոյի դրամաշնորհներ ներդնել Հարավային Կովկասում․ Ուրսուլա ֆոն դեր Լայեն
23:24
Վենեսուելայում ազգային սուգ են հայտարարել երկրաշարժի զոհերի հիշատակին
23:22
Քեյնի դուբլը հաղթանակ պարգևեց Անգլիայի հավաքականին
Ամենատաք հուլիսը դիտվել է 2018 թվականին
ՀՀ նախագահն ու Կանադայի դեսպանը քննարկել են մի շարք հարցեր
Անցած 1 օրում գրանցվել է 12 ավտովթար․ 3 մարդ զոհվել է
22:50
Թրամփը քննադատել է իր մասին գրված նոր գիրքը
Երևանում մեկնարկած եվրոպական դատախազների երկխոսության հայկական հարթակի համաժողովում կքննարկվեն ոլորտին առնչվող մի շարք հարցեր
22:30
Վենեսուելայում երկրաշարժից մեկ շաբաթ անց՝ դեռ կենդանի մարդիկ են դուրս բերում փլատակներից
22:20
«Նոա»-ն նոր աջ պաշտպան ունի
22:10
Մարոկկոն պատմություն է կերտել ԱԱ-2026-ում
ԵԱՏՄ-ում ՀՀ մասնակցությունը դե-ֆակտո սառեցված է, ի տարբերություն ՀԱՊԿ-ի՝ ռուսների ձեռքով
21:50
Հայտնի է ՀՀ-ի 10 լավագույն շախմատիստներն ու շախմատիստուհիները
Ֆոն դեր Լայենի այցի կարևոր թեմաներից են կապուղիները. Հայաստանի համար լայն պատուհան է բացվել
21:30
Ադրբեջանի հրեական համայնքները Քնեսետին կոչ են արել
«Ուժեղ Հայաստանը» վերջապես զգացել է պետության համը. նրանց պայքարը ՍԴ-ում դրա վկայությունն է
21:09
ՖԻԴԵ-ի դասակարգման աղյուսակում Հայաստանն ունի 7 ներկայացուցիչ
Ռուսաստանի Անվտանգության խորհուրդը մերձբալթյան երկրներին «հայելային պատասխանի սցենարներ է քննարկել»
Խաղաղությունն իրականություն է․ Ալիև
20:54
Ֆոն դեր Լայենը հայտարարել է Ադրբեջանի հետ ԵՄ գործընկերությունն ամրապնդելու մտադրության մասին

Իշխանության լռությունը մտածված քաղաքական դիրքորոշում էր. Խոսրով Հարությունյան

Վերջապես Սերժ Սարգսյանը ելույթ ունեցավ և իշխանության ներկայացուցիչները կարծես թե արդեն սկսեցին խոսել. ինչո՞ւ էր լուռ իշխանությունն այս ամբողջ օրերի ընթացքում: Անդրադառնալով այս հարցին «Առաջին լրատվական»- ի հետ զրույցում ՀՀԿ խմբակցության պատգամավոր, նախկին վարչապետ Խոսրով Հարությունյանը պարզաբանեց, որ դա մտածված քաղաքական դիրքորոշում էր. «Ըստ իս՝ դա պայմանավորված էր հետևյալ հանգամանքով. զինված խմբի գործողությունները, առաջին իսկ պահին ակնհայտ դարձավ, որ ունեն մեկ նպատակ՝ փորձել այդ կերպ ազդել, որ իրենց ընկերը՝ ժիրայր Սեֆիլյանն ազատ արձակվի:

Զինված հարձակման հենց առաջին օրը բոլոր քաղաքական ուժերը՝ բացառությամբ ՀՀԿ-ի, սկսեցին դատապարտել և նույնիսկ բնորոշումներ տալ, մենք այդ ժամանակ որոշում կայացրինք ձեռնպահ մնալ մեկնաբանություններից, համոզված էինք, որ այս գործողությունը քաղաքական երանգավորում էր ստանալու, այսինքն՝ փորձ էր արվելու դա ներկայացվել այնպես, ինչպես և արվեց՝ ապստամբություն, քաղաքական ակցիա՝ զենքի կիրառմամբ»:

«Մենք համոզած էինք, որ եթե իշխանությունը, մասնավորապես ՀՀԿ-ն սկսի մեկնաբանություններ անել, դրանով կնպաստի գործընթացի քաղաքականացմանը,- նշեց Խ. Հարությունյանը հավելելով՝ ենթադրվում էր, որ իշխանության յուրաքանչյուր մեկնաբանություն կարող էր կրքեր բորբոքել:

«Այն քաղաքական ուժերը, որոնք կտրուկ հայտարարություններով հանդես եկան, հետագայում նրանք էլ զերծ մնացին որոշ մեկնաբանություններից և դրսում քաղաքական պրոցեսներին մասնակցելուց, որովհետև ակնհայտ էր, որ փորձ է արվում այդ ամենին քաղաքական բովանդակություն, երանգ հաղորդել, մենք գտնում էինք, որ դրա անհրաժեշտությունը չկար: Մեր մեկնաբանությունները քաղաքականացնելու էին ակցիան, մինչդեռ, ըստ էության, ի սկզբանե այն այլ նպատակ էր հետապնդում՝ ոչ քաղաքական»,- նշեց պատգամավորը:

Նրա գնահատմամբ՝ իրադարձությունները ցույց տվեցին, որ Սասնա ծռերի նախաձեռնած շարժումը մասսայական չէր:

Անդրադառնալով դիտարկմանը, որ իշխանությունն ամեն ինչ արեց, որպեսզի քաղաքական դաշտն ամայանա՝ Խ. Հարությունյանը նշեց, որ քաղաքական դաշտի ամայացումը ընդդիմության մաքսիմալիզմն է:

Կրկին անդրադառնալով վերջին օրերի իրադարձություններին՝ ՀՀԿ խմբակցության պատգամավորը նշեց. «Անկեղծ պետք է ասեմ, որ ես երբեք այսքան լարված չեմ եղել, և կարծում եմ, որ միայն ես չեմ այդպես եղել, ես պատկերացնում եմ, թե շատ ու շատ քաղաքացիներ, նաև իշխանությունը՝ այդ թվում նաև նախագահը, ինչպիսի լարվածությամբ էին այս ամենը տանում: Ցանկացած պահի իրավիճակը կարող էր վերահսկողությունից դուրս գալ և վերածվել արյունահեղության, այս տեսանկյունից առանց չափազանցության կարող եմ ասել, որ սա մեր հասարակության համար հասունության լուրջ քննություն էր»:

Խոսրով Հարությունյանը բարձր գնահատեց այդ օրերին լրատվամիջոցների օպերատիվ աշխատանքը՝ հավելելով, որ իրադարձություններին հետևել է 1in.am-ի եթերում:

Անդրադառնալով լրագրողների նկատմամբ կիրառված բռնությանը, նա նշեց, որ դրա անհրաժեշտությունը չկար, և որ մեծ ցավ է ապրում լրագրողների նկատմամբ կիրառված բռնության համար: «Հանրապետության նախագահը շատ ազնիվ էր, որ ներողություն խնդրեց, սա էլ է շատ մեծ բան, դուք լսե՞լ էիք նախագահը մինչև հիմա ներողություն խնդրեր, մշակույթ է ձևավորվում, նա հորդորեց. «Մոռացեք, մնացեք ձեր բարձրության վրա»:

Խոսրով Հարությունյանը ոստիկանության գործունեության վերաբերյալ կարծիք հայտնեց՝ նշելով, որ հիմա 5-10 տարի առաջվա ոստիկանները չեն. «Ոստիկանները ցուցարարների հետ աշխատելու շնորհք են ձեռք բերել, լուրջ փոփոխություններ ենք արձանագրում: Ժամանակն է, որ մեր հանրությունը գիտակցի, որ ոստիկանը իր դասակարգային թշնամին չէ»:

Անդրադառնալով դիտարկմանը, որ ոստիկանությունն ամեն ինչ անում է, որպեսզի այդպիսի ընկալում չլինի, և այն անջրպետը, այն խզումը, որ այսօր կա ոստիկանության և ժողովրդի միջև լուրջ սպառնալիք է, ՀՀԿ խմբակցության պատգամավորը նշեց. «Դա ավելին չէ, քան 5 տարի առաջ էր: Առանձին շեղումներից մի պահ եթե վերանանք, ապա կտեսնենք, որ եթե չլիներ ոստիկանության զուսպ, հավասարակշռված վերաբերմունքը գործընթացում ընդհանուր առմամբ, մենք կարող է և այսպիսի հաջող ելք չունենայինք»:

Պատգամավորն ասաց, որ չի կարող պատասխանել հարցին, թե որտեղից հայտնվեցին քաղաքացիական հագուստով անձինք, և նշեց, որ չի կարող ո՛չ համաձայնել, ո՛չ էլ չհամաձայնել դիտարկմանը, որ պետությունն ավարտվում է այնտեղ, որտեղ հայտնվում են քաղաքացիական համազգեստով հատուկ ծառայության ներկայացուցիչներ:

Մանրամասները՝ տեսանյութում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում