Sunday, 21 06 2026
22:10
Լուվրի ղեկավարությունը ահազանգում է՝ թանգարանը քայքայվում է
21:50
Ինչո՞ւ է ծովի ջուրը աղի, իսկ գետերինը՝ քաղցրահամ
21:30
Ռոբին Հուդին ապաստան տված 1200-ամյա կաղնին «մահացել» է
21:09
«Սարդ-մարդը․ Նոր օր» ֆիլմի առաջին մեծ թրեյլեր շուտով էկրաններին
Կենտրոնական Ասիան հաղթահարում է «Ռուսաստանի նախաբաղնիքի» բարդույթը
20:45
Պիկասո և 17 կգ հաշիշ. Ֆրանսիայում գտել են 15 միլիոն եվրո արժողությամբ գողացված կտավը
20:30
«Վարդագույն» էկզոմոլորակի անակնկալը
20:15
Էբոլա վիրուսի Բունդիբուջիո շտամի դեմ մշակվում են երեք նոր պատվաստանյութ
20:00
Կիրակնօրյա լրատվական վերլուծական թողարկում
19:50
«Գրեմմի» մրցանակաբաշխության նոր անվանակարգերն ու կանոնների փոփոխությունները
Ողբերգություն Ներքին Գետաշենում. 17-ամյա պատանին խեղդվել է Արգիճի գետում
19:30
Ե՞րբ է լինելու այս տարվա ամենաերկար օրը
19:20
Կանադայում հայտնաբերվել է շուրջ 2 մլրդ տարեկան ջրային պաշար
19:10
Հայտնաբերվել է Մոցարտի կորած ձեռագիրը
19:00
Իրանի և ԱՄՆ-ի միջև ձեռք է բերվել պայմանավորվածություն. Պակիստանի ԱԳՆ ղեկավար
18:50
Ջեյ Դի Վենսը հայտնել է Իրանի հետ բանակցություններում առաջընթացի մասին
18:40
Գերմանիան գաղտնի բանակցել է «Թալիբանի» հետ․ վտանգավոր աֆղանցիները կարտաքսվեն
18:30
Սթարմերը հրաժարական կտա. Թրամփ
«Բաց դաս» ծրագրի շրջանակում ԱԺ են այցելել մարզերի և մայրաքաղաքի մի շարք ուսումնական հաստատությունների սաներ
18:10
«Կհարվածենք ավելի ուժեղ»․ Թրամփի վերջնագիրը Իրանին
Հայաստանի բասկետբոլի կանանց ընտրանին սկսում է պայքարը փոքր երկրների Եվրոպայի առաջնությունում
17:50
Իրանը կդադարեցնի ԱՄՆ-ի հետ բանակցությունները, եթե Լիբանանում հրադադար չհաստատվի․ Tasnim
«Chevrolet»-ը տшպալել է 3 բետոնե էլեկտրասյուն․ ավտովթար՝ Ավան-Առինջում
ՑԱԽԱԼ-ը ոչնչացրել է ՀԱՄԱՍ-ին 170 մլն դոլար փոխանցած ահաբեկիչների
Նիկոլ Փաշինյանը պատարագի է մասնակցել Նոր Նորքի Սուրբ Սարգիս եկեղեցում
17:10
Իրանը ներկայացրել է իր ակնկալիքները ԱՄՆ-ի հետ Շվեյացարիայում կայանալիք բանակցություններից
The Guardian. Գագիկ Ծառուկյանի քաղաքական անկումն ու Հիսուսի արձանի մեգանախագիծը
ՌԴ-ում տղամարդը հարձակվել է մանկական ճամբարի վրա, վնասվածքներ հասցրել մի քանի երեխայի
Ավտովթար՝ Մուղնիում․ կան 1 զոհ, 6 վիրավոր
16:30
Իրանական ԶԼՄ-ները պնդում են, որ Հորմուզի նեղուցը շարունակում է փակ մնալ

Անհերքելի փաստերով բացահայտվեց Տիգրան Սարգսյանի անմիջական ներգրավվածությունը օֆշորային գործարքներում. ՀԱԿ

ՀԱԿ վարչությունը հայտարարություն է տարածել, որում մասնավորապես ասվում է. «Վերջին շրջանում Հայաստանում բացահայտվեցին պետական բյուջեի թալանման և պետական բարձրագույն ղեկավարների կոռուպցիոն գործարքների խայտառակ փաստեր, որոնք իրենց քաղաքական կշռով մի քանի անգամ բավարար են կառավարության, երկրի բարձրագույն իշխանության հրաժարականի, ընդհանրապես ամբողջական իշխանափոխության համար։

Հայ Ազգային Կոնգրեսն իր փաստաթղթերում բազմիցս նշել է, որ երկրի առաջին դեմքի կողմից ղեկավարվող կոռուպցիոն համակարգը զանազան միջոցներով թալանում է տարեկան պետական բյուջեին կրկնակի գերազանցող հարստություն։ Վերահսկիչ պալատի հաշվետվությունն ԱԺ-ում կոնկրետ փաստերով ի ցույց դրեց, որ, բացի դրանից, համակարգված ձևով թալանվում է նաև հենց պետական բյուջեն։ Վարչախումբը հերթական անգամ ամենաբարձր մակարդակով դրսևորեց իր ստախոսությունը։ Ապրիլի 1-ից սկսած գազի գնի բարձրացման մասին Կոնգրեսի հրապարակած տեղեկությունները նա կտրականապես հերքում էր 2012թ. հոկտեմբերից մինչև վերջերս, մինչդեռ պարզվեց, որ համապատասխան գործարքները իրականացվել կամ պայմանավորվածությունները ձեռք են բերվել հենց այդ շրջանում։

Անհերքելի փաստերով բացահայտվեց ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի անմիջական ներգրավվածությունը օֆշորային խայտառակ գործարքներում։ Այս երեք, ավելի քան սկանդալային փաստերից որևէ մեկի առիթով իշխանությունը որևէ հիմնավոր բացատրություն չի տվել, և չէր էլ կարող տալ, քանի որ մենք գործ ունենք անհերքելի, իրական փաստերի հետ։ Սերժ Սարգսյանն ընդարձակ ելույթով իր դիրքորոշումն է արտահայտել միայն ՎՊ-ի հաշվետվության հետ կապված, որը սակայն ոչ թե տվյալ խնդրի հետ կապված բանական ինչ-որ բացատրությունն է, այլ հերթական նոր մի սկանդալ. նա գերազանցում է Սահմանադրությամբ իր զբաղեցրած պաշտոնին ամրագրված լիազորությունները՝ ապօրինաբար ճնշում գործադրելով Սահամանադրության 83.4 հոդվածով անկախության երաշխիքներ ստացածՎերահսկիչ պալատի ինչպես նաև օրենքով անկախ համարվող քննչական մարմինների վրա, ինչը ըստ էության այլ բան չէ, քան արդարադատության խոչընդոտում։

Դեռ 2011թ. նոյեմբերին Կոնգրեսը հրապարակել է «Սերժ Սարգսյանի պաշտոնանկության իրավաքաղաքական հիմքերի հռչակագիր» կոչվող փաստաթուղթը, որում նա մեղադրվում է իշխանության յուրացման, ինչպես նաև այլ ծանր հանցագործություններ և օրինախախտումներ կատարելու մեջ։ Սերժ Սարգսյանի վերջին այս ելույթը լրացնում է նրա պաշտոնանկության իրավա-քաղաքական հիմքերի տպավորիչ այդ ցանկը։

Հայ Ազգային Կոնգրեսը շարունակելու է հետամուտ լինել վարչախմբի հանցավոր էության և գործելակերպի բացահայտմանը՝ ստեղծելու համար հասարակական ու քաղաքական այն մթնոլորտը, որը կբերի Սերժ Սարգսյանի հրաժարականի կամ պաշտոնանկության միջոցով երկրում սահմանադրական կարգի վերականգնմանը»։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում