Մեծ Բրիտանիայի թագավորական օդուժի կործանիչները հարվածներ են հասցրել ԴԱԻՇ ահաբեչական խմբավորման դիրքերին Իրաքի նախկին նախագահ Սադամ Հուսեյնի պալատներից մեկում։ Այս մասին ասվում է Բրիտանիայի ՊՆ հաղորդագրությունում՝ փոխանցում է RIA Novosti-ն։
Հաղորդվում է, որ գրոհայինները պալատում տեղակայել են շտաբներ և օտարերկրացի գրոհայինների համար նախապատրաստման կենտրոններ։ Հարվածը եղել է կոալիցիայի ուժերի հետ համակարգված հարձակման մաս և իրականացվել է Eurofighter Typhoon կործանիչների կողմից։
Պաշտպանության նախարար Մայքլ Ֆելոնի խոսքով՝ իրենք մտադիր են Իրաք ուղարկել հավելյալ զորքեր, որոնք կտեղակայվեն Անբար նահանգի «Ալ-Ասադ» ավիաբազայում և կզբաղվեն զորքերի նախապատրաստությամբ։











































