Կատալոնական «Բարսելոնա»-ի ղեկավարությունը չի արգելի թիմի դարպասապահ Մարկ-Անդրե տեր Շտեգենին հեռանալ ակումբից, եթե վերջինս նման ցանկություն հայտնի:
Կատալոնական Sport պարբերականը տեղեկացնում է, որ «Բարսելոնա»-ի ղեկավարությունը սահմանել է Տեր Շտեգենի հրաժարագինը, որը կազմում է 80 միլիոն եվրո:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ Տեր Շտեգենի ծառայություններով հետաքրքրվում է անգլիական «Մանչեսթեր Սիթի»-ն:
Նշենք, որ «Բարսելոնա»-ի 2 դարպասապահները՝ Տեր Շտեգենն ու Բրավոն չեն պատրաստվում համակերպվել պահեստային դարպասապահի դերին և պատրաստվում են լքել «Բարսա»-ն մեկնարկային կազմից դուրս մնալու դեպքում:





































