Իսրայելի խորհրդարանն ընդունել է օրենք, որը դատավորներին թույլ է տալիս ազատազրկման դատապարտել 14 տարեկանից ցածր տարիքի երեխաներին՝ սպանության, սպանության փորձի և այլ ծանր հանցագործությունների կատարման համար։ Այս մասին հայտնում է RIA Novosti-ն՝ հղում անելով Կնեսետի մամլո ծառայությանը։
Նախաձեռնությունը դարձել է պաղեստինյան բազմաթիվ հարձակումների արձագանքը, որոնց անցած տարվա աշնանից զոհն են դարձել մոտ 40 մարդ, հարյուրավորները ստացել են վնասվածքներ։ Հարձակումները բազմիցս կատարել են դեռահասները։
Օրինագծի հեղինակ Անար Բերկոն՝ իշխող «Լիկուդ» կուսակցությունից, հայտնել է, որ օրենքը բխել է անհրաժեշտությունից։









































