Չինաստանում սկսվել են ավտոբուս-թունելի փորձարկումները։ Տրանսպորտային միջոցը նախատեսված է երկրորդ հարկում ուղևորների տեղափոխման համար՝ ներքևում ազատ թողնելով երթևեկության երկու գոտիներով ճանապարհը։ Այս մասին հայտնում է Popular Mechanics պարբերականը։
Փորձարկումներն անցկացվում են Հեբեյ նահանգի Ցինհուանդաո քաղաքային շրջանում։ Թեստավորումը ներառում է արգելակման համակագի աշխատունակության, էներգիայի ծախսի գնահատում։
Ավտոբուսը կարող է տեղափոխել 300 ուղևորի։ TEB-1 ավտոբուսի երկարությունը հասնում է 22 մետրի, լայնությունը՝ 7.8 մետրի, իսկ բարձրությունը 4.8 մետր է։ Այն շարժվում է հատուկ ռելսային ճանապարհով։
Առաջին անգամ ավտոբուսը ներկայացվել էր 2016 թվականի մայիսին Պեկինի միջազգային ցուցահանդեսոմ։ Դրա նպատակը երթևեկության ծանրաբեռնվածության թեթևացումն է։ Ավտոբուսի նկատմամբ հետաքրքրություն են դրսևորել Բրազիլիան, Ֆրանսիան, Հնդկաստանը և Ինդոնեզիան։














































