Deutsche Welle պարբերականի փոխանցմամբ՝ Գերմանիայի իշխանությունները որոշել են ուժեղացնել Թուրքիայի հարավ-արևելքում գտնվող «Ինջիրլիքի» ավիաբազայում իրենց զինծառայողների անվտանգության ապահովման միջոցները: Նման որոշում կայացվել է Թուրքիայում կատարված պետական հեղաշրջման փորձից հետո:
Ավելի վաղ Անկարան հայտարարել էր, որ չի երաշխավորում երկրի հարավի օդային անվտանգությունը, ինչի համար էլ բազայից թռիչքներ են գործելու միայն այն ինքնաթիռները, որոնք ունեն հրթիռային հարվածներից պաշտպանվելու համակարգ:
Ընդգծվում է, որ Գերմանիայից առաջ նման միջոցառումներ են ձեռնարկել ԱՄՆ-ն ու Դանիան:









































