Facebook-ում Անգլիայի թագուհի Եղիսաբեթ Երկրորդի անձնական էջում հայտնվել են բազմաթիվ սադրիչ հաղորդագրություններ: Մեկ օրվա ընթացքում Անգլիայի թագուհու էջը «հավանել» է 60 հազար մարդ, սակայն նրանցից ոմանք դա արել են, որպեսզի իրավունք ստանան թագուհու էջում գրառումներ կատարելու: Արդյունքում՝ տեղ են գտել թագուհու հասցեին արված վիրավորական և ծայրահեղ հաղորդագրություններ: