«Առաջին լրատվական»-ի տեղեկություններով` Բուդաղյանների ընտանիքը վերջերս փորձել է քրեականների միջոցով ճնշել «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում պահվող Տիգրան Խաչատրյանին՝ Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի կալանավորված որդուն:
Որոշ տեղեկությունների համաձայն՝ Սյունիքի նախկին մարզպետ Ս. Խաչատրյանն էլ քրեական աշխարհում իր կապերով է կարողացել առժամանակ չեզոքացնել վտանգը: Քրեականները հանդիպել են Բուդաղյանների հետ և նրանց հորդորել հանգիստ թողնել Սուրեն Խաչատրյանի որդուն, քանի որ նրանց խնդիրը Սուրեն Խաչատրյանի հետ է, և որդին չպետք է պատասխան տա հոր փոխարեն:
Հիշեցնենք, որ հունիսի 1-ին Ս. Խաչատրյանի Գորիսի տան դիմացի հատվածում հրազենի կրակոցից սպանվել էր Ավետիք Բուդաղյանը, մյուս եղբայրը՝ Արտակ Բուդաղյանը, հրազենային վնասվածքներով տեղափոխվել էր հիվանդանոց: Այդ սպանության գործով էլ ձերբակալվել և «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկ էր տեղափոխվել Սուրիկ Խաչատրյանի որդին` Տիգրան Խաչատրյանը։







































