Մադրիդի «Ռեալ»-ի հարձակվող Խեսե Ռոդրիգեսը մարզական կարիերան կշարունակի ֆրանսիական ՊՍԺ-ում:
Yahoo Sport-ի հաղորդմամբ՝ թիմերը վերջնական համաձայնության են եկել 23-ամյա հարձակվողի տեղափոխության հարցում:
Խեսեի տեղափոխության մասին պաշտոնապես կհայտարարվի առաջիկա օրերի ընթացքում:
Հավելենք, որ Խեսեն դժգոհ էր նախորդ մրցաշրջանում «Ռեալ»-ում ստացած խաղաժամանակից:







































