Ավտոմոբիլային կամուրջի աղյուսե շարվածքը փլուզվել է նրա տակով անցնող երկաթուղու վրա: Դա ընդհատել է Լոնդոնի և Մեծ Բրիտանիայի հյուսիսի խոշոր քաղաքների` Նոթինգեմի և Շեֆիլդի միջև հաղորդակցությունը, հայտնում է vesti.ru-ն:
Միջադեպը տեղի է ունեցել Լեսթերից հյուսիս գտնվող Բարոու ապոն Սոր գյուղի մոտ: Network Rail ընկերությունը ջանում է առավելագույնս արագ վերականգնել երկաթուղային հաղորդակցությունը:









































