Անգլիկան եկեղեցին պաշտոնապես ներողություն է խնդրել անգլիկան հոգևորականների կողմից մանկապղծության մի քանի դեպքերի և այն բանի համար, որ չի կարողացել ժամանակին կանխել դրանք: Այս մասին հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը:
Յորքի նիստում սինոդը ստորագրել է զեկույց՝ ներողություն խնդրելով 1970-1990-ականներին 2 հոգևորականների կողմից Սուսեքս կոմսությունում երեխաների պղծման համար:
Հենց այդ դեպքերն են դարձել ներքին հետաքննության անցկացման առիթը:
Զեկույցում խոստովանում են, որ անգլիկան եկեղեցում ստեղծվել է մշակույթ, որը խանգարում է նմանատիպ հանցագործությունների հետաքննությանը:











































