«Լիվերպուլ»-ի մարզչական շտաբը հետաքրքրված է Մադրիդի «Ռեալ»-ի կիսապաշտպան Խաբի Ալոնսոյի ծառայություններով:
Goal. com-ի տեղեկությունների համաձայն` Լիվերպուլի ակումբի ղեկավարները պատրաստ են շուրջ 12 մլն եվրո առաջարկել Իսպանիայի հավաքականի ֆուտբոլիստի տրանսֆերի դիմաց:
Հիշեցնենք` Ալոնսոն չի մասնակցել Կոնֆեդերացիաների գավաթի խաղարկությանը` ոտքի վնասվածքի պատճառով: Ավելի վաղ կիսապաշտպանն արդեն հանդես է եկել «Լիվերպուլ»-ի կազմում:







































