Գերմանիայի Դյուսելդորֆ քաղաքում փողոց են դուրս եկել Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի կողմնակիցները: Ակցիան կազմակերպել է Եվրոպայի թուրք դեմոկրատների միությունը: Ակցիային մասնակցելու համար Գերմանիա են ժամանել թուրքեր Ֆրանսիայից, Բելգիայից, Նիդերլանդներից՝ հաղորդում է Vesti-ն:
Իսկ Էրդողանի հայրենիքում, ընդհակառակը, բողոքել են նրա քաղաքականության դեմ և պահանջել վարչապետի հրաժարականը: Թուրքիայի Ստամբուլ քաղաքում տեղի է ունեցել խաղաղ ցույց՝ «Փառատոն՝ գազից մարդը» հեգնական անվամբ: Այս կերպ մարդիկ ցանկացել են վարչապետին հիշեցնել ցուցարարներին ցրելու նրա մեթոդների մասին:
Գազը թուրք ցուցարարների համար դարձել է պայքարի խորհրդանիշներից մեկը:










































