«Միլան»-ի փոխնախագահ Ադրիանո Գալիանին հայտնել է, որ ակումբը խոշոր առաջարկ է ստացել Իտալիայի հավաքականի հարձակվող Ստեֆան Էլ Շարավիի տրանսֆերի շուրջ:
«Մեզ ավելի քան 30 մլն եվրո էին առաջարկում Էլ Շարավիի տրանսֆերի դիմաց: Չեմ հայտնի, թե որ ակումբը, բայց կարող եմ նշել, որ այն առաջատար ակումբներից մեկն էր: Այդ մասին անմիջապես հայտնեցի նրա գործակալին: Մենք չէինք պատրաստվում վաճառել Ստեֆանի իրավունքները, սակայն նա պետք է իմանար, որ ֆինանսական առումով հետաքրքիր առաջարկ է ստացել:
Էլ Շարավին պատասխանեց, թե իրեն բավարարում է այն գումարը, որ վաստակում է «Միլան»-ում: Նա հայտնեց նաև, որ «Միլան»-ի ֆանատ է և չի պատրաստվում որևէ այլ ակումբ տեղափոխվել»,- Football Italia-ն մեջբերում է Գալիանիի խոսքը:







































