Իտալիայում առաջին միասեռ միությունը կնքվել է Ռեջո Էմիլիա քաղաքում՝ հայտնում է RaiNews24 հեռուստաալիքը։
Արարողությունը տեղի է ունեցել երկուշաբթի երեկոյան՝ քաղաքապետի և երկու վկաների ներկայությամբ։ Առաջին զույգը, որը պաշտոնապես գրանցել է իր միությունը Ապենինների տարածքում, լրագրողներ Պիեռ Ջորջո Պատերլինին է և Մարկո Սոտջուն։
«Մենք առաջին ընտանիքն ենք դարձել Իտալիայում, որը նման միություն է կնքել»,- նշել են «նորապսակները» հարաբերությունների գրանցման պարզ և բավականին արագ միջոցառման ժամանակ։
Ապենիններում նույն սեռի անձանց միջև քաղաքացիական միության ինստիտուտի հիմնադրման մասին օրենքն ընդունվել է մայիսի 11-ին, մայիսի 20-ին այն ստորագրվել է երկրի նախագահ Սերջո Մատարելայի կողմից։












































