Այսօր առավոտյան Իրանի Գազվին քաղաքում 5 մարդ ենթարկվել է մահապատժի: Այս մասին տեղեկացնում է Mehr գործակալությունը՝ հղում կատարելով Գազվինի դատախազ Իսմայիլ Սադեղիին:
Վերջինս տեղեկացրել է, որ նրանցից 3-ը մահապատժի է ենթարկվել թմրամիջոցների մաքսանենգության, իսկ երկուսը՝ կանխամտածված սպանության համար:
Միջազգային ԶԼՄ-ների տեղեկատվության համաձայն՝ 2012թ. Իրանում մահապատժի է ենթարկվել 587 մարդ, որոնց մեծ մասը դատապարտվել է թմրամիջոցների մաքսանենգության և բռնաբարության մեղադրանքով:
ՄԱԿ-ը և Amnesty International-ը բազմիցս Իրանից պահանջել են վերացնել մահապատիժը: Իրավապաշտպանների կարծիքով՝ Իրանում մահապատիժների իրական թիվը շատ ավելի մեծ է, քան ներկայացվում է պաշտոնական վիճակագրությամբ:










































