«Չելսի»-ն մտադիր է ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ ձեռք բերել «Էվերթոն»-ի հարձակվող Ռոմելու Լուկակուի տրանսֆերը: Այդ մասին հայտնում է La Gazzetta dello Sport-ը:
Լոնդոնյան ակումբն արդեն դիմել է պաշտոնական առաջարկով: Ֆուտբոլիստի տրանսֆերի արժեքը կարող է կազմել 80 մլն եվրո: Ավելի վաղ «Չելսի»-ն 60 մլն եվրոյի առաջարկ է արել, որը, սակայն, մերժվել է:
Հիշեցնենք, որ Անգլիայի Պրեմիեր լիգայի նախորդ մրցաշրջանում անցկացրած 36 խաղում Լուկակուն խփել է 18 գոլ և դարձել գոլային 7 փոխանցման հեղինակ:







































