Մադրիդի «Ռեալ»-ի և Իսպանիայի ազգային հավաքականի կիսապաշտպան Խաբի Ալոնսոն մոտ ժամանակներս կարող է լքել «Արքայական ակումբ»-ը և վերադառնալ անգլիական «Լիվերպուլ»: Այդ մասին տեղեկացնում է բրիտանական մամուլը:
Հաղորդվում է, որ «բլանկոսներ»-ի կազմը կարող է համալրել «Ռեալ Սոսյեդադ»-ի ֆուտբոլիստ Ասյեր Իլյարամենդին, ինչի արդյունքում Ալոնսոն կարող է կորցնել իր տեղը թիմի հիմնական կազմում:
Հիշեցնենք, որ Ալոնսոն «Լիվերպուլ»-ի կազմում հանդես է եկել 2004-2009թթ ընթացքում:







































