Հռոմը ողջ գիշեր զվարճացել է One Night Only նորաձևության երեկույթի ժամանակ, որը կազմակերպել էր իտալացի դիզայներ Ջորջիո Արմանին:
Միջոցառման պատվավոր հյուրը հոլիվուդյան աստղ և դիզայներին ոգեշնչող Միլա Յովովիչն էր, ով նման իրադարձության համար ընտրել էր հենց Արմանիի շքեղ զգեստը: Զգեստի ոսկեգույն երանգը կատարյալ կերպով համադրվել է դերասանուհու ձյունաճերմակ մաշկի և դիմահարդարման հետ:












































