Իզուր չեն ասում՝ սիրահարված մարդը զգացվում է աչքերից: Ֆիլադելֆիայի գիտնականները հետազոտել են մարդու ուղեղի արձագանքը սննդի համտեսմանը և հայտնաբերել, որ դա կարելի է պարզել աչքերի օգնությամբ: Աչքի ցանցաթաղանթում առանձնացվում է դոպամին, երբ տեսողական նյարդը ակտիվանում է լույսի ազդեցությունից: Դոպամինի արտադրությունը լայնացնում է աչքի բիբերը:
Նույնը տեղի է ունենում, երբ մարդը սիրահարված է կամ կիրք է զգում: Գիտնականները հետազոտությունն անցկացրել են էլեկտրառետինոգրաֆիայի կիրառմամբ: Նրանք հայտնաբերել են, որ երբ մասնակիցները կերել են շոկոլադի կամ տորթի փոքրիկ կտոր, էլեկտրական ազդանշանները աչքի ցանցաթաղանթում աճել են: Երբ գիտնականները հետազոտվողներին ջուր են տվել, այդ արձագանքը բացակայել է:
Հետազոտողների կարծիքով՝ չկա ավելի անկեղծ սեր, քան սերը շոկոլադի հանդեպ:









































