50 տարի անց Հավանայում վերաբացվել է Sloppy Joe’s բարը: Մինչև 1959թ.-ի հեղափոխությունը այստեղ էին հավաքվում հայտնի նկարիչներ, գործարարներ, մաֆիոզներ:
Այսօր բարում վերստեղծվել է 1950-ականների մթնոլորտը՝ հաղորդում է Travel-ը: Սև և նարնջագույն հագուստներ կրող մատուցողները մատուցում են ալկոհոլ, կոկտեյլ, աղանդեր: Պատերի վրայի լուսանկարները հիշեցնում են «Հավանայի ոսկե տարիները», երբ քաղաքը ամերիկացիների հանգստի սիրելի վայրն էր:
Նշենք, որ բարը հիմնադրել է իսպանացի ներգաղթյալ Խոսե Գարսիան՝ օգտվելով 1922-1923թթ. ԱՄՆ-ի սահմանած չոր օրենքից: Հարուստ ամերիկացիները զանգվածաբար Կուբա էին գալիս՝ ալկոհոլի և մոլախաղերի համար:
Երբ Ֆիդել Կաստրոյի հեղափոխական ջոկատները գրավեցին Հավանան, բարն ազգայնացվեց և գոյատևեց մինչև 1965թ.-ը:








































