Ուսեյն Բոլտն աշխարհում լավագույն ցուցանիշն է գրանցել «Ադամանդե լիգա»-ի 200 մ արագավազքում: Նա հաղթահարել է տարածությունը 19.73 վայրկյանում:
Հիշեցնենք` օգոստոսի 10-18-ը Մոսկվայում կայանալիք աշխարհի առաջնությանը Բոլտը հանդես կգա 200 մ և 100 մ արագավազքում:
«Ադամանդե լիգա». 200 մ արագավազք`
1. Ուսեյն Բոլտ (Ճամայկա) – 19.73 (մրցաշրջանի լավագույն արդյունքն աշխարհում)
2. Ուորեն Ուեյր (Ճամայկա) – 19.92
3. Կրիստոֆ Լեմետր (Ֆրանսիա) – 20.07:







































