ԱՄՆ նախագահի դեմոկրատ թեկնածու Հիլարի Քլինթոնը փոքր-ինչ առաջ է մրցակցից՝ հանրապետական Դոնալդ Թրամփից, այսպես կոչված «տատանվող նահանգներում». 43 տոկոսն ընդդեմ 41 տոկոսի։ Այս մասին հայտնում է СBS հեռուստաալիքը սեփական հարցման արդյունքներով, որն անցակցվել է Դեմոկրտական կուսակցության ազգային համագումարից հետո։
«Տատանվող նահանգներում» Սպիտակ տան երկու հավակնորդներից ոչ ոք չունի ընտրողների զգալի մեծամասնության աջակցությունը, այդ իսկ պատճառով նրանց ձայների համար համառ պայքար է ընթանում։ Հեռուստաալիքի վարկածով՝ այդպիսի նահանգները 11-ն են՝ Այովա, Վիրջինիա, Վիսկոնսին, Կոլորադո, Նևադա, Նյու Հեմփշիր, Միչիգան, Օհայո, Փենսիլվանիա, Հյուսիսային Կարոլինա և Ֆլորիդա։ СBS-ի հաղսրդմամբ՝ Քլինթոնի կողմն են անցել ամերիկացիներ, ովքեր մինչև համագումարը իրենց դասել են չկողմնորոշվածների շարքում։
Պատասխանողների մոտ 45 տոկոսը հայտնել է, որ իրենց դուր չի եկել այն, թե ինչպես է անցել համագումարը, որի ժամանակ Քլինթոնը պաշտոնապես առաջադրվել է որպես Դեմոկրատական կուսակցության թեկնածու։ Համագումարը դրական է գնահատել հարցվածների 40 տոկոսը, իսկ 54 տոկոսը կարծում է, որ ելույթի ընթացքում քիչ ժամանակ է հատկացվել իշխող շրջանակներում փոփոխություններին։
Հասարակական կարծիքի հետազոտությունը, որին մասնակցել է «տատանվող նահանգների» ավելի քան 2000 բնակիչ, անցկացվել է հուլիսի 29-30-ը։








































