Բրազիլական ֆուտբոլի լեգենդ Ռոնալդոյի կարծիքով` ավելի ճիշտ կլիներ, եթե Նեյմարը շարունակեր կարիերան «Ռեալ»-ում, ոչ թե «Բարսելոնա»-ում:
Ռոնալդոն, ով մեկ տարի անցկացրել է «Կամպ Նոու»-ում և 5 տարի` «Սանտիագո Բերնաբեո»-ում, նշել է, որ «արքայական ակումբ»-ը հիանալի տարբերակ կլիներ Նեյմարի համար:
«Կգերադասեի, որ Նեյմարը պայմանագիր ստորագրեր «Ռեալ»-ի հետ, բայց դա իմ գործը չէ: «Բարսելոնա»-ն հիանալի ակումբ է: Համոզված եմ, որ Նեյմարը հիանալի խաղ կցուցադրի Եվրոպայում: Բրազիլացիների համար նա արդեն լեգենդ է»,- Marca-ն մեջբերում է Ռոնալդոյի խոսքը:






































