Փաստաբան Գիվի Հովհաննիսյանն «Առաջին լրատվական»- ի հետ զրույցում տեղեկացրեց, որ կարողացել է հանդիպել իր պաշտպանյալ, «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանի հետ, նրա հավաստմամբ՝ Ա. Մարտիրոսյանը առողջական գանգատներ չունի, և բողոքում է, որ իր նկատմամբ քաղաքական հետապնդում է իրականացվում, ձերբակալվել է իբրև թե զանգվածային անկարգություններ կազմակերպելու կասկածանքով, որը ակնհայտ ապօրինի է:
«Տեսանյութերը կան, որոնցում Ա. Մարտիրոսյանը կոչ է անում բախումներից խուսափել»,- նշեց Գիվի Հովհաննիսյանը: Նա նշեց որ բողոք է ներկայացրել՝ ձերբակալման իրավաչափության հետ կապված և տրամադրել է տեսանյութեր. «Ամեն ինչ հետազոտվեց, սակայն, ինչպես միշտ, հրաման են կատարում, և մերժվել է բողոքը»:
Գիվի Հովհաննիսյանի խոսքով, ըստ էության, զանգվածային անկարգություն չի եղել, ոստիկանությունն է հարձակում գործել ժողովրդի վրա: Բացի դրանից՝ տեսանյութում երևում է, որ Ա. Մարտիրոսյանը զրուցում է ոստիկանների հետ, միջոցներ են ձեռնարկում, որ բախումներ չլինեն, ոստիկանական պատնեշից այն կողմում է գտնվում և բերման է ենթարկվում, հետո նոր հարձակում, բախումներ են լինում:
«Դատարանը տեսանյութերն արհամարհում է և նշում, որ գոյություն ունի ոստիկանի զեկուցագիր՝ զանգվածային անկարգություններ կազմակերպելու վերաբերյալ:
Դատարանը իրավական դաշտում չի գործում, այլ հրաման է կատարում»,- նշեց փաստաբանը:
««Սասնա ծռեր» խմբի անդամները հանցագործներ չեն, – մեզ հետ զրույցում նշեց Գիվի Հովհաննիսյանը: Նրա խոսքով՝ հողեր ազատագրողին չի կարելի ահաբեկիչ համարել, «Սասնա ծռեր»-ը այլ ելք չունենալով են ծայրահեղ քայլի դիմել:
Մանրամասները՝ տեսանյութում:








































