Մադրիդի «Ռեալ»-ի գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը հայտարարել է, որ մադրիդյան ակումբը մտադիր չէ հրաժարվել Ալվարո Մորատայի ծառայություններից, չնայած նրա տրանսֆերը ցանկանում են ձեռք բերել անգլիական բազմաթիվ ակումբներ:
«Ուրախ ենք, որ Մորատան տուն վերադարձավ: Նա չի լքի Մադրիդը: Ալվարոն պետք է մնա ասյտեղ: Ինչ վերաբերում է Խեսեին, ապա նա բանակցել է ՊՍԺ-ի հետ:
Ավելին ասել չեմ կարող, քանի որ ինքս ոչինչ չգիտեմ: Պաշտոնական որևէ պայմանավորվածություն դեռ չկա»,- Goal-ը մեջբերում է Զիդանի խոսքերը:









































