Sunday, 05 07 2026
Հունիսի 7-ին Հայաստանում «անկախության երկրորդ հանրաքվե է կայացել»
20:45
ՕՊԵԿ+-ը կմեծացնի նավթի արդյունահանումը
Ռուբինյանը հայտարարել է, որ «Ուժեղ Հայաստան»-ը կօգտագործի մանդատները՝ փորձելով խուսափել արդարադատությունից
Անկարան շարունակում է Կարս-Իգդիր-Արալիկ-Դիլուջու երկաթուղու կառուցումը. թուրք նախարար
20:00
Կիրակնօրյա լրատվական վերլուծական թողարկում
19:45
Ուկրաինան մերժել է Կոնստանտինովկայում զինծառայողների դիերի փոխանցման՝ ՌԴ առաջարկը․ ՌԴ ՊՆ
Աջակցման նոր ծրագիր՝ 1հա և ավելի ջերմատնային տնտեսություն ունեցող տնտեսվարողների համար
19:15
Ալինա Չարաևան այսուհետ հանդես կգա Հայաստանի դրոշի ներքո
Մեկնարկել է «Կապան Ֆեստ 2026» միջազգային երաժշտական փառատոնը․ ԿԳՄՍՆ
18:45
Որոնք են լինելու ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի հիմնական թեմաները Անկարայում
Հրդեհ Նորապատ բնակավայրում․ հրշեջ-փրկարարները կանխել են հրդեհի տարածումը
18:15
321 ադամանդ, 56 շափյուղ, 13 զմրուխտ և 6 սուտակ․ մատանի՝ Թրամփի համար
Գյումրի-Երևան ավտոճանապարհին ՃՏՊ է տեղի ունեցել․ կա վիրավոր
17:45
Չինաստանը նոր արբանյակ է դուրս բերել ուղեծիր
Ուշադրություն. ամեն թուղթ ՀԴՄ չէ․ վարչապետ
17:15
Սլովակիայում չեն կարողացել Ֆիցոյին ցմահ թոշակից զրկելու հանրաքվե անցկացնել
Երևանում իրանցի տղամարդը սպառնացել է ինքնահրկիզվել և փորձել է խոչընդոտել ԱԱԾ աշխատանքը․ Shamshyan
16:45
Կրեմլը մանրամասներ է հայտնել Պուտինի և Թրամփի հեռախոսազրույցի բովանդակությունից
Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցում Նիկոլ Փաշինյանը ներկա է եղել սուրբ և անմահ պատարագին
WhatsApp-ը կթույլատրի օգտանունով կապ հաստատել՝ առանց հեռախոսահամարի
Սպասվում է կարճատև անձրև ու ամպրոպ
15:45
48 ժամ՝ Երևանում, ուր գնալ և ինչ անել․ միջազգային պարբերականի անդրադարձը
Վերին Խոտանան ավտոճանապարհին մարդատար ավտոմեքենաներ տեղափոխող բեռնատար է այրվել
NASA-ն փորձում է փրկել տիեզերք ընկնող Swift աստղադիտարանը
Ռուսաստանը «տորպեդահարում» է իրանա-ամերիկյան բանակցությունները
14:45
Խամենեիի սգո արարողությունը Թեհրանում. նոր առաջնորդ Մոջթաբան բացակայում է․ Reuters
Սահմանադրությունը պետք է լինի նաև յուրաքանչյուրիս գիտակցված ընտրությունը․ Սրբուհի Գալյան
14:15
Զելենսկին հայտնել է պատերազմն ավարտելու իրական հեռանկարի մասին
Փաշինյանը Եկատերինբուրգում կհանդիպի Միշուստինի հետ
13:45
Bloomberg. Հորմուզի նեղուցում օմանյան երթուղով նավարկությունը հասել է նվազագույնի

«Եթե ոստիկանները շարունակեն այս վարքը, էլի են զոհվելու». Արա Պապյան

«Իշխանությունը ժողովրդին բաժանել է երկու մասի։ Մի մասին համազգեստ է հագցրել, մի մասին ոչ, գլադիատորական կռիվ է սարքել և կողքից հիանում է»,-«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց քաղաքագետ Արա Պապյանը։ Նրա խոսքով՝ իշխանությանը հաջողվեց ժողովրդի մեջ իրենց հանդեպ առկա ամբողջ ատելութունը ուղղորդել ոստիկանության դեմ։ Արդյունքում ստեղծվել է մի վիճակ, երբ այլևս խաղաղ ճանապարհով բանակցելու ելք չկա։ «Գիտեք, հիմա խնդիրը բնավ էլ այն չէ, թե ինչքան ժողովուրդ կհավաքվի այստեղ, կամ գնդի տարածքում գտնվող տղաների հետ ինչ կլինի։ Կարելի է հարձակվել և ոչնչացնել նրանց։ Խնդիրն այն է, թե ինչ է լինելու դրանից հետո։ Եթե իշխանությունը չի ուզում ինչ որ բան շտկել և անում է այն, ինչ ուզում է, բնականաբար հասարակության մի մասը կվախենա, կարտագաղթի, մի մասն էլ գլուխը կկախի, կապրի, բայց կրկին կգտնվեն մարդիկ, ովքեր նորից նման քայլերի կդիմեն»,-հավելեց Պապյանը։

Քաղաքագետի խոսքով՝ շարժումը, հարթակը պետք է կուսակցականացվի և ապակենտրոնացվի։ «Ակնհայտ է, որ գնդակը գտնվում է իշխանության դաշտում, բայց ուժի դիմելու ճանապարհով չի կարելի գնալ, դա հակազդեցություն է առաջացնելու։ Գնդի տարածքի դեպքերը իշխանության ապաշնորհ կառավարման արդյունքն է։ Բայց վիճակին պետք է քաղաքական լուծում տրվի։ Այս իրավիճակը ռազմական լուծում չունի»,-ասաց Պապյանը՝ հավելելով, որ իրավիճակը խաղաղ լուծում կարող էր ունենալ այն ժամանակ, օրինակ, երբ տղաները պատանդությունից ազատեցին ոստիկաններին։

«Դրանից հետո կարելի էր գոնե մի քանի քաղբանտարկյալների ազատել։ Փոխադարձ վստահությունը պետք է մեծանար։ Բայց իշխանությունը, առաջնորդվելով այն գաղափարով, որ ցանկացած զիջում կարող է դիտվել թուլության նշան, գնաց բռնությունների ճանապարհով։ Իշխանությունը գնաց կոշտ քաղաքականության՝ չգիտակցելով, որ այն, ինչ կոշտ է, կոտրվում է, իսկ այն, ինչ ճկվում է, կայուն է։ Իշխանությունը մի օր կոտրվելու է և դա շատ դաժան է լինելու»,- նկատեց քաղաքագետը՝ ավելացնելով, որ ճկունություն է պետք, ընդառաջ քայլեր պետք է անի, որ կանխի այդ դաժան հետևանքները։

Առավել մանրամասն՝ տեսանյութում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում