7-րդ հարկից բարձր ապրելը վտանգավոր է առողջության համար, համարում են մասնագետները: Երկաթբետոնե ծածկույթը թուլացնում է մարդու համար անհրաժեշտ էլեկտրամագնիսական դաշտը, ինչը, իր հերթին, թուլացնում է մարդու իմունիտետը, նվազեցնում աշխատունակությունը և առաջացնում սրտանոթային հիվանդություններ, հայտնում է Rosbalt-ը՝ հղում կատարելով Myjane-ին:
Գեոմագնիսական դաշտի որոշակի մակարդակը, որը անհրաժեշտ է մարդու օրգանիզմի նորմալ գործունեության համար, թուլանում է ամեն հարկի հետ: Որքան բարձր է տունը, բնականաբար այնքան հեռու է երկրի գեոմագնիսական դաշտից:










































