Վաշինգտոնի նահանգի Մուկիլտեո քաղաքում երեկույթի ժամանակ տեղի է ունեցել հրաձգություն, որի արդյունքում զոհվել է 3 մարդ: Այս մասին գրում է gazeta.ru-ն՝ հղում անելով քաղաքապետարանի կայքին:
«Մեզ փոխանցել են տվյալներ 3 զոհվածների և 1 հոսպիտալացվածի մասին: Մենք չգիտենք՝ ինչ աստիճանի են ստացված վնասվածքները»,- ասվում է հաղորդագրության մեջ:
Նշվում է, որ կասկածյալը ձերբակալված է և ներկա պահին գտնվում է ոստիկանության բաժանմունքում:









































