Ռուսական «Կրասնոդար»-ը շարունակում է նախամրցաշրջանային ուսումնամարզական հավաքը:
Թիմն այսօր Ավստրիայի Ուտենդորֆ քաղաքում ընկերական խաղ է անցկացնելու Պլզենի «Վիկտորիա»-ի դեմ:
«Կրասնոդար»-ի պաշտոնական կայքը հրապարակեց թիմի մեկնարկային կազմը: Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Մարկոս Պիզելին մեկնարկային կազմում է:






































