Վերջերս բանտից ազատ արձակված կինը Վայոմինգում բանկ է թալանել, որպեսզի կրկին վերադառնա գաղութ: Այս մասին հայտնում է Associated Press-ը:
Ոստիկանության տվյալներով՝ 59-ամյա Լինդա Պատրիցիա Թոմփսոնը թալանել է բանկը, կանխիկ գումարները նետել պատուհանից և սպասել է ոստիկանությանը: Կնոջ խոսքով՝ ինքը ցանկանում է բանտ վերադառնալ, քանի որ իրեն չի հաջողվել անօթևանների ապաստարանում տեղ գտնել, իսկ փողոցում ապրել չի կարող:
Մինչև այդ Թոմփսոնը կողոպուտի համար գտնվել է ուղղիչ գաղութում: Վաղաժամկետ ազատ արձակվելուց անմիջապես հետո նա ասել է, որ չի ցանկանում բանտից դուրս գալ:











































