Forbes ամսագիրը 2013թ. հունիսի վերջին հրապարակել էր 100 ամենաազդեցիկ հայտնի անձանց ամենամյա վարկանիշային աղյուսակը:
Ամսագիրը հիմա էլ կազմել է 100 ամենաազդեցիկ տղամարդ դերասանների վարկանիշային աղյուսակը:
Պարբերականը գնահատել է մասնակիցները եկամուտները, կինոինդուստրիայի նախագծերում ներգրավվածությունը և անձնական ձեռքբերումները, հայտնում է filmpro.ru-ն:
Վարկանիշային աղյուսակում առաջին հորիզոնականը բաժին է ընկել օսկարակիր Հյու Ջեքմանին:
Ցանկում ներառվել են նաև Ռոբերտ Դաունի-Կրտսերը, Լեոնարդո Դի Կապրիոն, Թոմ Քրուզն ու Չենինգ Տատումը:
Ամսագիրը գնահատել է նրա ոչ միայն դերասանական տաղանդը, այլև վոկալային ու պարային ունակությունները:
2012թ. վերջին լույս տեսավ «Թշվառները» մյուզիքլը, որտեղ նա կատարում էր Ժան Վալժանի դերը:
Ջեքմանին հաջորդում է Ռոբերտ Դաունի-Կրտսերը, ում կարողությունը այս տարի կազմել է 75 մլն դոլար: Նա Հոլիվուդում ամենաբարձր վճարվող դերասաններից է:
Երրորդ հորիզոնականում է հայտնվել Լեոնարդո Դի Կապրիոն: Նա նկարահանվեց Բազ Լուրանի «Մեծն Գեթսբին» ֆիլմում, որը ռեժիսորի համար դարձավ ամենաշահութաբերը՝ վարձույթում հավաքելով ավելի քան 300 մլն դոլար:
Ամենաազդեցիկ տղամարդկանց տասնյակում են հայտնվել նաև Չենինգ Տատումը, Դուեյն Ջոնսոնը, Թոմ Քրուզը, Մարկ Ուոլբերգը, Ուիլ Սմիթը, Բեն Աֆլեքը, Ադամ Սենդլերը:











































