Ֆուտբոլի Իսպանիայի երիտասարդական հավաքականի ավագ Տիագո Ալկանտարան վերջնականապես որոշել է տեղափոխվել «Մանչեսթեր Յունայթեդ»:
Marca-փոխանցմամբ` կատալոնական «Բարսելոնա»-ի ֆուտբոլիստը պատրաստվում է մեկնել Անգլիա ու «կարմիր սատանաներ»-ի ղեկավարության հետ համաձայնեցնել անձնական պայմանագրի պայմանները:
Հիշեցնենք, որ 22-ամյա կիսապաշտպանը ցանկանում է տեղ ունենալ իր թիմի մեկնարկային կազմում, բայց «Բարսելոնա»-ում դա երաշխավորված չէ:








































