Եգիպտոսի նախկին նախագահ Մուհամմադ Մուրսին քաղաքական ապաստան չի խնդրել Թուրքիայից: Ինչպես հաղորդում է TRT Haber-ը, այս մասին հայտարարել է Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը:
Էրդողանի խոսքերով` Մուրսին քաղաքական ապաստանի կարիք չունի:
Ավելի վաղ թուրքական ԶԼՄ-ները հաղորդել են, որ Եգիպտոսում նախքան զինվորական հեղաշրջումը երկրի նախագահ Մուհամմադ Մուրսին առաջարկ է ստացել լքել երկիրը և մեկնել Թուրքիա:
Հիշեցնենք, որ երբ Եգիպտոսի բանակը Մուհամմադ Մուրսիին զրկեց իշխանությունից, երկրում բազմահազարանոց ցույցեր սկսվեցին հաջակցություն նրա:







































