Youtube վիդեոհոսթինգն արգելել է ամերիկացի կատարող Ջասթին Թիմբերլեյքի նոր տեսահոլովակը (Tunnel Vision), սակայն մի քանի ժամ անց այն կրկին հասանելի է դարձրել: Այս մասին հայտնում է Variety-ն:
Այժմ տեսահոլովակը կրկին հնարավոր է դիտել, սակայն այն բանից հետո, երբ կայքի օգտատերը կհաստատի իր չափահաս լինելը:
Մեկնաբանություններից հայտնի է դառնում, որ հոլովակը անպատշաճ բնույթի է:
Չորեքշաբթի համացանցում հայտնված տեսանյութն արդեն ավելի քան 1.5 մլն դիտում է ունեցել, մինչդեռ տեսահոլովակի պատշաճ տարբերակը, որը համացանցում է մարտից, դիտվել է մոտ 580 հազար անգամ:








































