«Հրապարակ»-ը զրուցել է Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի ռեկտոր Արմեն Մազմանյանի հետ:
– Կարելի՞ է ասել, որ այս տարի դերասաններ քիչ կունենանք:
– Չկան: Բացառվում են: Այնքան շատ շնորհալի երեխաներ կան, որ պետք է դիմեմ նախարարություն՝ խնդրանքով, որ պետպատվերների տեղն ավելի շատ լինի: Որովհետև զգում ես, որ երեխան տաղանդավոր է, սակայն չի կարողանում սովորել գումարի պատճառով, սիրտդ ցավում է: Կարծում եմ՝ ընթացիկ, լուծելի խնդիրներ են:
Ես, իհարկե, զարմանում եմ, փոխանակ մեզ արվեստի քոլեջ տան, տալիս են մանկավարժականին. մեր որոշ իշխանավորների տրամաբանությունը չեմ հասկանում: Մենք էլ ենք վաղուց դիմել, որ մեզ տան քոլեջ, որ մենք հիմնավոր բազա ունենանք, 10-րդ դասարանի երեխան մտնի հոգևոր, մշակութային, հումանիտար ոլորտ, որպեսզի միանգամից գա ու ընդունվի բուհ: …Երևի Հայաստանի բոլոր բուհերը պետք է փակել ու կցել պարոն Միրզախանյանին, (Երևանի Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի ռեկտորն է). երևի այդպես ինքը գոհանա, կշտանա: Կարծում եմ, որ պետությունն իզուր ժամանակ և գումար է ծախսում:
Հարցազրույցն ամբողջությամբ՝ կարդացեք «Հրապարակ»-ի այսօրվա համարում
Լուսանկարը` PanARMENIAN Photo-ի









































