Կոլումբիայի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ Բոգոտայում ձերբակալվել է Եվրոպայում «ամենահետախուզվող» թմրավաճառը՝ hաղորդում է BBC-ն:
Ռորերտո Պանունցին, ով կալաբրիական մաֆիայի գլխավորներից մեկն է, ենթադրաբար Եվրոպա է մատակարարել ամսական մինչև 2 տոննա կոկաին:
Նրան հաջողվել է ձերբակալել ԱՄՆ-ի՝ թմրանյութերի դեմ պայքարի բաժնի օգնությամբ:
Հանցագործը ունեցել է Վենեսուելայի քաղաքացու կեղծ անձնագիր:









































