«Ուիմբլդոն-2013»-ի կիսաեզրափակիչի շրջանակներում սերբ թենիսիստ Նովակ Ջոկովիչը մրցակցում էր արգենտինացի Խուան Մարտին դել Պոտրոյի դեմ:
Հանդիպումը տևել է 4 ժամ 43 րոպե: Բարդ մրցապայքարի արդյունքում Ջոկովիչը 7։5, 4։6, 7։6 (7։2), 6։7 (6:8), 6։3 հաշվով հաղթեց դել Պոտրոյին և ձեռք բերեց եզրափակիչի ուղեգիր։
«Մեծ սաղավարտ»-ի մրցաշարերում իր կարիերայի 7-րդ տիտղոսը նվաճելու համար աշխարհի առաջին ռակետ Նովակ Ջոկովիչը պետք է մրցակցի կիսաեզրափակիչի մյուս զույգի` Էնդի Մարեյ- Եժի Յանովիչ հանդիպման հաղթողի դեմ:








































