Տիագո Ալկանտարայի՝ ակումբային գրանցումը փոխելու շուրջ ստեղծված իրավիճակը դեռ անորոշ է: Բրիտանական ԶԼՄ-ները շարունակում են պնդել, որ իսպանացին լքելու է «Բարսելոնա»-ն և համալրելու է «Մանչեսթեր Յունայթեդ»-ի շարքերը:
Իսպանիայի գործող չեմպիոնը վերջնագիր է ներկայացրել Տիագոյին: Ֆուտբոլիստը պետք է մոտ ժամանակներս վերջնական որոշում կայացնի:
Այնուամենայնիվ, Ալկանտարայի լուսանկարը հեռացվել է թիմի ֆուտբոլիստների պաշտոնական լուսանկարների շարքից:
Հիշեցնենք, որ ֆուտբոլիստը ցանկանում է տեղ ունենալ մեկնարկային կազմում, իսկ դա «Բարսելոնա»-ում երաշխավորված չէ:








































