Այս օրը օրացույցում ամրագրված է որպես ՀՀ Սահմանադրության օր: «Առաջին լրատվական»-ը փորձեց պարզել, թե մեր համաքաղաքացիներից ովքեր են տեղյակ այս տոնից:
Մեր հարցումներից պարզվեց, որ համաքաղաքացիները բավականին տեղեկացված են, գիտեն, որ այսօր Սահմանադրության օրն է, սակայն նրանցից շատերը տեղյակ չեն, թե Սահմանադրությամբ ինչ իրավունքներ է վերապահված իրենց:
Համաքաղաքացիներից մեկը պատասխանեց, որ Սահմանադրության դրույթները լավն են, սակայն դրանք ուղղակի թղթի վրա են և կյանքի չեն կոչվում, մյուսներն ուղղակի չպատասխանեցին մեր այն հարցին, թե ինչ է տվել մեզ Սահմանադրությունը:
«Գիտե՞ք, թե ինչ օր է այսօր» հարցին մի տարեց մարդ պատասխանեց. «Այսօր ուրբաթ է»:
Մանրամասները դիտեք տեսանյութում:











































