Thursday, 18 06 2026
12:50
ԱՄՆ-ն ՆԱՏՕ-ի հետ կքննարկի պաշտպանական ծախսերի ավելացման հարցը. Հեգսեթ
12:40
Ucom-ը և Իմփաքթ Հաբ Երևանը շարունակում են աջակցել կանաչ ստարտափների զարգացմանը Հայաստանում
12:30
Իրանը հայտարարել է, որ Շվեյցարիայում նոր բանակցությունների հարցը քննարկվում է
Նարեկ Մկրտչյանը Բրուքինգս ինստիտուտի և ուղեղային այլ կենտրոնների ներկայացուցիչների հետ ՀՀ-ում հաստատված խաղաղության գործընթացին առնչվող հարցեր է քննարկել
12:10
Շվեյցարիայի ԱԳՆ-ն հաստատել է
Ռուսաստանյան օլիգարխիան՝ հատուկ ծառայությունների թիրախ
ՄՔԾ պետը Identity Week Europe-2026 միջազգային ցուցահանդեսում ներկայացրել է ՀՀ քաղաքացու նոր կենսաչափական նույնականացման քարտը
Անորակ ապրանք արտահանելը ինքնիշխանության հաշվին անտրամաբանական է․ վարչապետը՝ չափորոշիչների մասին
Մոսկվայի բոլոր օդանավակայանները կրկին դադարեցրել են աշխատանքը
Ցանկացած ընկերություն մեկ տարվա մեջ 3 անգամ ՀԴՄ չխփեց, 5 տարով կզրկվի ոլորտում աշխատելուց․ վարչապետ
ԿԸՀ-ն ներկայացրել է քվեարկության արդյունքները՝ ըստ համայնքների
Ներդրված գումարը ուղիղ դնում ենք մարդկանց գրպանը․ վարչապետը՝ էներգետիկ վերափոխման մասին
11:10
ԱՄՆ-ն Իրանի դեմ գործողության համար ծախսել է 113,3 միլիարդ դոլար. Iran War Cost Tracker
«Իրան ասա, որ փող ես տալու, որ գոնե շահագրգռվի»․ նոր ձայնագրություն ընտրակաշառքի գործով․ ՀԿԿ
Դավիթ Ղազինյանը կալանավորվել է 2 ամսով
10:50
Սա արդար պատասխան է, եկել է պատերազմն ավարտելու ժամանակը. Զելենսկի
Մի փոքր շոգելու ենք. Գագիկ Սուրենյան
Մոսկվային մոտենալիս խոցվել է շուրջ 180 ԱԹՍ
Փամբակ գետում շարունակվում են 13-ամյա երեխայի որոնողական աշխատանքները
10:10
Թրամփի և Նեթանյահուի միջև անվստահությունն աճում է. WSJ
ԱՄՆ-Իրան հուշագրի բովանդակությունն անհայտ է. Իսրայելում այն դարձել է քարոզարշավի թեմա
09:50
Թրամփն անարդար է համարում պահանջը, որ Իրանը բալիստիկ հրթիռներ չունենա
Սևանա լճի ափամերձ 60 հողամասերում ապամոնտաժվել է 162 ապօրինի շենք-շինություն
Նոր կառավարության լեգիտիմութան համար մեծ մինուս կլինի ԲՀԿ-ին ԱԺ-ից դուրս թողնելը
Սպասվում է կարճատև անձրև
Գերիշխանության ձգտմանը պետք է վերջ դրվի. Հաքան Ֆիդանը կարևորում է 3+3 ձևաչափը՝ տարածաշրջանային համագործակցության ամրապնդման առումով
907-րդ հոդվածի չեղարկման համահեղինակը Բաքվում․ Ալիևը կրկին գովել է Թրամփին
Թուրքիան պատրաստ է Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորմանը, երբ պայմանները ի հայտ գան. Հաքան Ֆիդան
08:40
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
08:30
Թեհրանը վճար կգանձի Հորմուզի նեղուցով անցնելու համար. Ղալիբաֆ

Չափահաս զարգացումներ

Պետք է թերևս ցավալիորեն ընդունենք, որ Հայաստանի Սահմանադրության ընդունման տոնը շատ քիչ քաղաքացիների է ինչ որ բան ասում ըստ էության: Եվ գաղտնիք չէ, որ դրա պատճառը մեր պետական ու հասարակական կյանքում Սահմանադրության իրական դերի բացակայությունն ու ընդամենը ձևական ներկայությունն է: Եվ շատերն այդ տեսանկյունից համարում են, որ պատճառը Սահմանադրության անորակությունն է, այն, որ այդ փաստաթուղթը չի համապատասխանում այն պահանջներին, որ կան հասարակության և պետության առաջ: Իրականում դա իհարկե մոլորություն է:

Հայաստանի Սահմանադրությունը որևէ մեղք չունի, որ ըստ էության չգործող փաստաթուղթ է: Խոսքը թե 1995 թվականին ընդունված, թե 2005 թվականին բարեփոխված Սահմանադրության մասին է: 2005 թվականին Սահմանադրության փոփոխությունից հետ Հայաստանում կյանքի սահմանադրականությունը դույզն իսկ չբարձրացավ, իշխանության ձևավորման մեխանիզմը դույզն իսկ ավելի ժողովրդավար չդարձավ, մինչդեռ այդ այսպես ասած բարեփոխման հեղինակները պնդում էին, թե 1995 թվականի Սահմանադրությունը գրեթե միապետական Սահմանադրություն էր և դրա համար էլ Հայաստանը ժողովրդավարական երկիր չէր դառնում: 2005 թվականին փոխեցին:

Հայաստանը ոչ միայն ավելի ժողովրդավար չդարձավ, այլ իշխանական համակարգը դարձավ էլ ավելի բյուրեղացած ու կարծրացած տոտալիտարիզմի բաստիոն: Դրանից լավ ապացույց չկա, որ Սահմանադրության լավ ու վատ լինելու հարց Հայաստանում չկա: Կա մեր բոլորիս լավ ու վատ լինելու հարցը, Սահմանադրության արժեքի հարցը, Սահմանադրության պահանջի հարցը: Ունենք մենք որպես հասարակություն դրա պահանջը, ունի մեր քաղաքական դֆասը որպես այդպիսին դրա պահանջը, ունի իշխանական վերնախավ կոչվածը դրա պահանջը: Եթե ընդհանուր գնահատական տանք իրավիճակին, ապա կարծես թե որևէ մեկը չունի, որևէ մեկը չի ցանկանում իր գործողությունները սահմանափակել ինչ որ սկզբունքներով, ինչ որ կանոններով:

Հարմարվողականությունը դարձել է հասարակական-քաղաքական հատկանիշ, ինչը ստվերում է Սահմանադրության գաղափարն ըստ էության: Սակայն, ըստ երևույթին Հայաստանում տեղի է ունենում մի խորհրդանշական պրոցես: Մեր Սահմանադրությունը 18 տարեկան է, այսինքն չափահասության տարիքում: Եվ այդ տարիքում կարծես թե նկատելի չափահասություն է տեղի ունենում հասարակական-քաղաքական պրոցեսներում և հասարակական շրջանակներում Սահմանադրության արժեքը սկսում է ավելի ու ավելի լայն տեղ գրավել, Սահմանադրության խնդիրը սկսում է ավելի ու ավելի առանցքային դառնալ որպես հասարակական-պետական կյանքի համընդհանուր պայմանագիր, որի այլընտրանք չունենալու գիտակցումը ավելի նորանոր հանրային-քաղաքացիական շերտեր է ներառում և ավելի շատ քաղաքական միավորումների համար է դառնում հայեցակարգային ելակետ:

Այդ պրոցեսը իսկապես ողջունելի է և հույս է ներշնչում, որ Հայաստանում Սահմանադրությունը դեռ ունենալու է իր ելակետային տեղն ու դերը և հուլիսի 5-ը Հայաստանում դեռ վերածվելու է իսկապես քաղաքացիական տոնի:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում