Մադրիդի «Ռեալ»-ի առաջատար Քրիշտիանու Ռոնալդուի գործակալ Խորխե Մենդեսը չի բացառել, որ իր հաճախորդը կարող է կարիերան շարունակել այլ ակումբում:
«Չեմ կարող ոչինչ ասել Ռոնալդուի ապագայի վերաբերյալ: Հնարավոր է, որ նա կմնա «Արքայական ակումբ»-ում:
Եթե նա հեռանա, «Ռեալ»-ը կկործանվի»,- Մենդեսին մեջբերում է Radio Mana Mana-ն:
Հիշեցնենք, որ պորտուգալացին դեռևս չի երկարաձգել «բլանկոսներ»-ի հետ կնքած պայմանագրի ժամկետը: Նրա ծառայություններով հետաքրքրվում են «Մանչեսթեր Յունայթեդ»-ը, ՊՍԺ-ն և «Մոնակո»-ն:







































