Չիլիի հյուսիսում խոզի H1N1 գրիպի հետևանքով մահացել է 11 մարդ: Այդ մասին հաղորդում են տեղի իշխանությունները:
Չիլիի բժշկական ասոցիացիայի ղեկավար Էնրիկե Պարիսը նշել է, որ ըստ հիվանդացության միջին ցուցանիշի՝ 100.000 մարդուց հիվանդանում է 24-ը, սակայն Տարապակեում գրանցվել է միանգամից 148 հիվանդ՝ 1000 մարդուց:
Այսպիսով՝ H1N1 վիրուսով վարակվածների թիվը Չիլիի հյուսիսում վեց անգամ գերազանցում է երկրի միջին ցուցանիշը:
Չիլիի առողջապահության նախարարությունը հայտարարել է, որ 115 հազար պատվաստանյութեր կուղարկվեն վիրուսի ամենաշատ տարածված շրջաններ, որտեղ ապրում է գրեթե 300 հազար մարդ:









































