Դորտմունդի «Բորուսիա»-ի գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը խոսել է Մյունխենի «Բավարիա»-ն գլխավորող Պեպ Գվարդիոլայի մասին:
Մասնավորապես, Կլոպը կարծում է, որ իսպանացի մասնագետը մեծ ճնշման կենթարկվի լրատվամիջոցների կողմից: Հիշեցնենք, որ թիմը Յուպ Հայնկեսի գլխավորությամբ բազմաթիվ գավաթներ է նվաճել, և երկրպագուները Գվարդիոլայից նմանատիպ սպասելիքներ ունեն:
«Ակնհայտ էր, որ Գվարդիոլան ընտրություն կկատարի «Բավարիա»-ի օգտին, քանի որ այդ ակումբը գայթակղիչ է բոլոր մարզիչների համար:
Պեպը յուրօրինակ մասանգետ է: Նա հիանալի մարդ է, միևնույն ժամանակ շատ հաջողակ է: Գվարդիոլայի նշանակումը կատարյալ ընտրություն էր «Բավարիա»-ի համար: Կարել է ակնկալել, որ թիմը կշարունակի բարձրակարգ ֆուտբոլ ցուցադրել»,- նշել է Կլոպը:






































