Microsoft կորպորացիայի հիմնադիր և տնօրենների խորհրդի նախագահ Բիլ Գեյթսը 8 տարվա ընդմիջումից առաջին անգամ հանդես կգա իր ընկերության գիտահետազոտական միջոցառմանը (Microsoft Research Faculty Summit):
Հարկ է նշել, որ մոլորակի ամենահարուստ մարդկանցից մեկն արդեն ակտիվորեն չի մասնակցում Microsoft-ի օպերացիոն կառավարմանը: Այս մասին հայտնում է RIA Novosti-ն:
Ինչպես վկայում է գագաթնաժողովի ծրագիրը, նա մոտ մեկ ժամ տևողությամբ ելույթով հանդես կգա հետազոտական գագաթնաժողովի մասնակիցների առջև՝ խոսելով հասարակության վրա համակարգիչների ապագա ազդեցության մասին:
Նշենք, որ միջոցառումը կանցկացվի հուլիսի 15-16-ը՝ Ռեդմոնդում (ԱՄՆ): Վերջին անգամ նա այդ գագաթնաժողովում ելույթ էր ունեցել 2005 թվականին: Նա կպատասխանի նաև լսարանի հարցերին:











































