Անցած գիշեր Վրաստանի արևմուտքի խոշոր արդյունաբերական Ռուսթավի քաղաքին պատուհասել են կարկուտով ուղեկցված ուժգին քամին ու անձրևը: Վնասվել է քաղաքի ենթակառուցվածքը՝ բնակիչների համար ստեղծելով լուրջ խնդիրներ: Այս մասին հայտնում է Interfax-ը:
Քաղաքի կենտրոնում փոթորկոտ քամին պոկել է մի քանի տների տանիքներ: Պոկվել է նաև փոստի շենքի տանիքը: Ուժեղ քամին տապալել է ծառեր, վնասել գազատարը և էլեկտրալարերը:
Ջուրը հեղեղել է քաղաքի մի շարք փողոցներ և հրապարակներ՝ փակելով տրանսպորտի շարժը: Քաղաքի մեծ մասը ներկայում շարունակում է մնալ առանց էլեկտրականության:
Քաղաքում աշխատում են փրկարարների ու հրշեջների ջոկատները, ինչպես նաև քաղաքային այլ ծառայությունների աշխատակիցներ:









































